Բավ է պառակտվել
30-05-2022 21:50

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն՝ պատմական արդյունք գրանցելով հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մրցեց ֆրանսիացի Լունես Ամրաուի հետ եւ հաղթեց 5։0 հաշվով։

Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ (2017 և 2019 թվականներին) հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Եվրոպայի եռակի չեմպիոն են դարձել Վլադիմիր Ենգիբարյանը (1955, 1957, 1959 թթ.) և Իսրայել Հակոբկոխյանը (1985, 1989, 1991 թթ.):

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը կայացել է մայիսի 22-ին, այն կավարտվի երկուշաբթի օրը։ Առաջնությունը հյուրընկալել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Առաջնությանը մասնակցում են ավելի քան 200 մարզիկ աշխարհի 39 երկրից։

Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 260 հազար դոլար է։