Բավ է պառակտվել
27-05-2022 16:27

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն անցավ ԵԱ կիսաեզրաջակիչ, ապահովելով Հայաստանի հավաքականի մեդալ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում են Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) երկրորդ գոտեմարտում հանդիպեց չեխ Նովակ Պետրին և հաղթեց 5։0 հաշվով։ Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը Երևանում ընթացող մրցաշարում։ Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ կստանա։

Ավելի վաղ 51 կգ քաշային Արթուր Հարությունյանը և 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում։

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կմենամարտի ցերեկային մրցահերթի քառորդ եզրափակիչում։

Երեկոյան մրցահերթում հանդես կգան Հայաստանի ազգային հավաքականի 4 բռնցքամարտիկ։ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմրցի վրացի Լաշա Գուրուլի, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը՝ բելգիացի Վիկտոր Շելստրատի, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ թուրք Բեթուխան Սիթֆիի, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կպայքարի Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ։