Բավ է պառակտվել
08-08-2016 09:38

Ռիո-2016. Վլադիմիր Մարգարյանի հաղթական մեկնարկը

69 քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանը հաղթանակով է մեկնարկել Ռիո դը Ժանեյրոյում ընթացող բռնցքամարտի մրցաշարում։

Հայ բռնցքամարտը երեք ռաունդում էլ հաղթել է Ֆիջին ներկայացնող Հիլ Ուինսթոնին՝ 3:0 հաշվով։

1/8 եզրափակչում Վլադիմիր Մարգարյանի մրցակիցը կլինի Լոնդոն-2012-ում 64 կգ քաշային կարգում օլիմպիական ոսկին նվաճած կուբացի Ռոնիել Իգլեսիասը։ Այս մենամարտը կկայանա օգոստոսի 11-ին։