Բավ է պառակտվել
16-08-2016 16:42

Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ Օլիմպիական 1/8 եզրափակչում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն անցավ ըմբշամարտի օլիմպիական պայքարի ¼ եզրափակիչ։

Հարությունյանը ջախջախեց եգիպտացի Սալեհ Ահմեդ Ադհամ Կահկին` 9։0 հաշվով։

Միհրան Հարությունյանը Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում նվաճեց Հայաստանի միակ արծաթե մեդալը: