Բավ է պառակտվել
30-03-2022 20:36

Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք հակառակորդին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։

Մինչեւ 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակչում մրցեց թուրք Սուլեյման Աթլիի հետ և ժամանակից շուտ հաղթեց 15։3 հաշվով։

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։