Բավ է պառակտվել
04-11-2019 15:44

Հայ ըմբշամարտիկը նվաճել է ոսկե մեդալը մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Արմեն Մելիքյանը դարձել է նախօրեին Հունգարիայի մայրաքաղաքում ավարտված մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության հաղթող։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, մինչև 60կգ քաշային կարգում եզրափակիչ մենամարտում նա 11։7 հաշվով հաղթել է Ժոլաման Շարշենբեկովին Ղրղզստանից։

Այսպիսով, այս քաշային կարգում “արծաթը” բաժին է հասել Շարշենբեկովին, իսկ երրորդ տեղը կիսել են ռուսաստանցի Արթուր Պետրոսյանը և Սեյֆոլա Մոխսեն Նեջաթը Իրանից։

Մինչև 23 տարեկան (U-23 տարեկան) կարգում ազատ ոճի, հունահռոմեական և կանանց ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցել է Բուդապեշտում (Հունգարիա) հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը: