Բավ է պառակտվել
15-05-2017 10:30

Հայ ձյուդոիստը Եվրոպայի գավաթին բրոնզ է նվաճել

Հայ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը(73 կգ) Եվրոպայի գավաթին բրոնզե մեդալ է նվաճել:
Մայիսի 13-14-ին Օրենբուրգում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 10 մարզիկներ:
Ավելի վաղ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը հայտնել էր, որ Եվրոպայի գավաթից հետո թիմը հավաք կանցկացնի Օրենբուրգում: Այնուհետև Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) կուղևորվեն Եկատերինբուրգ, որտեղ մասնակցություն կունենան «Մեծ Սաղավարտի» խաղարկությանը( մայիսի 20-21):