Բավ է պառակտվել
02-08-2016 10:21

Դավիթ Արշակյանը մոտ է MLS տեղափոխվելուն

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը կարող է կարիերան շարունակել MLS-ում:
Լրագրող Գիլյերմո Ռիվերան թվիտերի իր միկրոբլոգում գրել է, որ ակումբը մոտ է լիտվական «Տրակայի» հարձակվողի հետ համաձայնության գալուն:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Լիտվայի նախորդ առաջնությունում դարձել էր 25 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ առաջնությունում խփած 9 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: «Չկագո Ֆայրը» MLS-ի ընթացիկ առաջնությունում եզրափակում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:
Ավելացնենք նաև, որ տրանսֆերային պատուհանը MLS-ում փակվում է չորեքշաբթի օրը: