Բավ է պառակտվել
08-08-2016 10:18

Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն անցավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) նախօրեին սկսել է իր պայքարն Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Մերդինյանը որակավորման փուլում հավաքեց 15. 583 միավոր և, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Մեդալի համար պայքարը նա կշարունակի օգոստոսի 14-ին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը կատարեց անթերի, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում թույլ տված սխալի պատճառով նրա ընդհանուր միավորն իջավ։

«Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը»,- նշվում է հաղորդման մեջ։