Բավ է պառակտվել
25-02-2023 13:17

Հայ մարմնամարզիկ, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ

Հայ մարմնամարզիկ, աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի եզրափակիչ։

Նախօրեին որակավորման փուլում նա հենացատկում 14.949 միավոով զբաղեցրեց առաջին տեղը, հայտնում է Հայաստանի սպորտի նախարարությունը։

Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչատրյանը (նժույգթափեր վարժություն), Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը (երկուսն էլ օղակների վրա վարժությունում)։

Կոտբուսում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Երկու հայ մարմնամարզիկ դարձան Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող
Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի Աշխարհի գավաթից
Երեք հայ բռնցքամարտիկ՝ ԵԱ եզրափակչում
Երեք հայ մարմնամարզիկ դարձել են Կոտբուսում կայացած ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլի հաղթող
Վազգեն Թևանյանը նվաճեց ըմբշամարտի աշխարհի գավաթը