Բավ է պառակտվել
12-11-2022 13:09

Հայ սամբիստը, հաղթելով ադրբեջանցուն, դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Դավիթ Գրիգորյանը դուրս եկավ Բիշքեկում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Եզրափակչի ճանապարհին Գրիգորյանը հաղթել է Ֆրանսիայի (3:1), Վրաստանի (1:1) և Ադրբեջանի (5:4) ներկայացուցիչներին: Եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը կլինի ռուս Սերգեյ Ռյաբովը։