Հայ հրաձիգ Հրաչ Բաբայանը չկարողացավ անցնել Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերի եղրափակիչ:
Օդամղիչ հրացանից 10 մետր հեռավորությունից հրաձգության մարզաձևում Հայաստանի ներկայացուցիչը որակավորման փուլում զբաղեցրեց 24-րդ տեղը` հավաքելով 621.5 միավոր: Որակավորման փուլի հաղթող ճանաչվեց իտալացի Նիկոլո Կամպրիանին, ով 630.2 միավորով օլիմպիական ռեկորդ սահմանեց:
Հրաչ Բաբայանը միակ հայ հրաձիգն է Օլիմպիադայում։ Ծնվել է 1996 թվականին Երևանում, սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Նա պատանեկան Օլիմպիական խաղերի և աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:
Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի ժամանակ Հրաչը սահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ: