Բավ է պառակտվել
25-08-2016 09:34

Հայ ծանրորդը կարող է ճանաչվել Օլիմպիադա–2008–ի փոխչեմպիոն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է այն ծանրորդների հերթական ցուցակը, որոնց դոփինգ–նմուշների վերստուգված արդյունքները 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ դրական են:

Նրանց թվում են` Ղազախստանի 4 ներկայացուցիչներ, երեքական` Բելառուսից և Չինաստանից, երկուական` Ուկրաինայից և Ռուսաստանից և Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ։ Դոփինգ օգտագործողներից մեկն Օլիմպիադա–2008–ի փոխչեմպիոն բելառուս Անդրեյ Ռիբակովն է մինչև 85 կգ քաշային կարգում։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակավորապես որակազրկել է այդ մարզիկներին մինչև բոլոր գործերի վերջնական քննությունը։

Եթե որակազրկումները հաստատվեն, և Ռիբակովի արծաթը չեղյալ հայտարարցի, ապա Օլիմպիադա–2008–ի փոխչեմպիոն կհայտարարվի մինչև 85 կգ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ով Պեկինում զբաղեցրել էր երրորդ տեղը: