Բավ է պառակտվել
14-07-2022 10:27

Հայ ծանրամարտիկը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո

Հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը տեղափոխվել է Բահրեյնի հավաքական, ՀԱՕԿ կայքի հետ զրույցում ասել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Նրա խոսքով, գյումրեցի մարզիկ Մինասյանն առաջարկ է ստացել Արաբական Բահրեյնի ֆեդերացիայից և ընդունել այն։

Ալավերդյանը պարզաբանել է, որ կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ-մարզուհի։

«Մենք ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային երեք ծանրորդ, սակայն կանոնների պատճառով Գոռ Մինասյանը կզրկվի մասնակցելու հնարավորությունից, ուստի նա օգտվեց այլ երկրի հավաքականում խաղալու հնարավորությունից»,- պարզաբանեց մարզիչը։

Ալավերդյանն ընդգծել է, որ Մինասյանը նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար: