Բավ է պառակտվել
04-10-2021 21:11

Արոնյանը Champions Chess Tour-ում հաղթեց Մամեդյարովին

Champions Chess Tour-ի վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեվ ադրբեջանցի շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին։
Նախօրեին Արոնյանը հաղթել էր աշխարհի չեմպիոն, նորվեգիացւ Մագնուս Կարլսենին։
Հոկտեմբերի 4-ին ավարտված մրցաշարի արդյունքներով Արոնյանը 24 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։ Առաջին հորիզոնականում է Կարլսենը 3,5 միավորով, երկրորդ տեղում՝ թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) 27 միավորով։
Մնացած մասնակիցները մրցաշարն ավարտեցին հետևյալ հերթականությամբ. 4. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 23.5; 5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 21; 6. Վլադիսլավ Արտեմև (Ռուսաստան) - 17.5; 7. Անիշ Գիրի ((Նիդերլանդներ) - 14.5; 8. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - 13.5; Յան -Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան) -12; 10. Մամեդյարով - 9.5)))
Սա չեմպիոնների տուրի եզրափակիչ մրցաշարն է, որն անցկացվում է chess24.com կայքում սեպտեմբերի 25 -ից հոկտեմբերի 4 -ը: Մրցումներն անցկացվել են շրջանաձև համակարգով, յուրաքանչյուր տուրում շախմատիստները խաղում էին 4 արագ պարտիա,, թայ-բրեյք (2 բլից պարտիա՝ 5 րոպե. + 3 վայրկյան տևողությամբ, անհրաժեշտության դեպքում արմագեդոն): Հաղթանակի համար խաղացողը ստացնում էր երեք միավոր, թայ -բրեյքում միավորները բաժանվում էին, 2 միավոր` հաղթողին, 1` պարտվողին: