Բավ է պառակտվել
20-08-2018 09:51

Արոնյանը հաղթել է Կարյակինին Սինկֆիլդի գավաթի առաջին տուրում

Ամերիկյան Սենտ-Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի մրցաշարի չորրորդ փուլը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազ. դոլար:
Սինկֆիլդի գավաթի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, այսպիսով հաղթանակով սկսելով
մրցաշարը: Առաջին տուրի արդյունքներով խաղաղ ելքով են ավարտվել Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) հանդիպումները: Ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովը հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին: Արոնյանն ու Մամեդյարովը՝ հավաքելով մեկական միավոր, գլխավորում են մրցանակային աղյուսակը: 0.5 միավորով նրանց են հետևում Նակամուրան, Անանդը, Վաշյե-Լագրավը, Կառլսենը, Կարուանան և Գրիշչուկը:
Կիրակի օրը կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը խաղալու է Կարուանայի հետ: Մյուս զույգերն են՝ Գրիշչուկ - Մամեդյարով, Անանդ - Վաշյե-Լագրավ, Սո -
Նակամուրա, Կառլսեն - Կարյակին: Մրցաշարն անցնում է մեկ փուլով և ավարտվելու է օգոստոսի 27-ին, (օգոստոսի 23 -ը՝ հանգստյան օր): Ժամանակի վերահսկողությունը դասական է. շախմատիստներն ունեն 100 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետ 60 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վարկյանի ավելացմամբ՝ սկսած առաջինից: Սինկֆիլդի գավաթի դոլարով: