Բավ է պառակտվել
14-06-2017 22:40

Արոնյանը Ստավանգերում ընթացող Norway Chess-ի 7-րդ տուրում պարտության մատնեց Կարյակինին

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում (Նորվեգիա) ընթացող «Norway Chess 2017»-ի 7-րդ տուրում պարտության մատնեց ռուս Սերգեյ Կարյակինին:
Ինչպես հաղորդվում է մրցաշարի պաշտոնական կայքում, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) զիջել է Վլադիմիր Կրամնիկին, իսկ հոլանդացի Անիշ Գիրին հաղթանակ է տարել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)- Հիկարու Նակամուրա(ԱՄՆ) և Ուեսլի Սո (ԱՄՆ)- Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) հանդիպումները դեռ շարունակվում են:
«Norway Chess Classic-2017»-ի հինգերորդ մրցաշարը մեկնարկել է հունիսի 5-ին և կընթանա մինչև հունիսի 17-ը: Աշխարհի 10 ուժեղագույն գրոսմեյստերները խաղում են շրջանակային համակարգով: