Բավ է պառակտվել
31-01-2017 18:09

ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակով Արոնյանը աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում 7-րդն է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակով աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում բարելավել է իր դիրքերը՝ 9-րդ հորիզոնականից անցում կատարելով 7-րդ հորիզոնականին: Այդ մասին տեղեկանում ենք ՖԻԴԵ-ի կայքից:
Արոնյանի վարկանիշը այսօրվա դրությամբ կազմում է 2795:
Ցուցակի առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կառլսենը(2838), նրան հաջորդում են ԱՄՆ-ից Ֆաբիանո Կարուանան (2827) և օրերս ավարտված, Վեյկ ան Զեի «Tata Steel Chess» սուպերմրցաշարի հաղթող Ուեսլի Սոն :
Վարկանշային ցուցակի չորրորդ տեղում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը(2811), նրան հաջորդում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե- Լեգրավը(2796) և հնդիկ Վիշվանաթան Անանդը (2786):
ՖԻԴԵ-ի վարկանշային ցանկում են հայտնվել Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ. Սերգեյ Մովսիսյան` 62-րդ հորիզոնական (2679), Վլադիմիր Հակոբյան` 67- րդ հորիզոնական (2675), և Գաբրիել Սարգսյան՝ 86-րդ հորիզոնական (2666 գործոնով):
Կանանց թոփ 100-ում Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը(31-րդ տեղ, 2444 ) և Լիլիթ Մկրտչյանը (39-րդ հորիզոնական, 2431):