Բավ է պառակտվել
28-06-2017 13:17

Լյովենում կայանալիք Grand Chess Tour-ի մեկնարկային փուլում Արոնյանը կխաղա Կարլսենի հետ

Հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը չորեքշաբթի օրը Լյովենում (Բելգիա) «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլի առաջին տուրում կխաղա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Ինչպես հայտնում է chesspro.ru կայքը, հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում 10 գրոսմեյստերներ կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան:
Լյովենի մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Բաադուր Ջոբավան (Վրաստան):
Արագ շախմատում հաղթանակի դիմաց տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար 1 միավոր, կայծակնայինում, հաղթանակի համար՝ 1, ոչ ոքիի համար 0,5 միավոր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար:
Հունիսի 21-25-ին Փարիզում ընթացած «Grand Chess Tour»-ի առաջին տուրի արդյունքներով իրավիճակն այսպիսին է. Կարլսեն՝ 12, Վաշյե-Լագրավ՝ 10, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 8, Ալեքսեյ Գրիշուկ(Ռուսաստան) ՝7, Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 6, Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) ՝ 5, Սո՝ 4, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 3, Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2, Էտյեն Բակրո(Ֆրանսիա) ՝1: