Բավ է պառակտվել
14-02-2022 10:55

ՖԻԴԵ-ի Գրան պրի բեռլինյան շարքի եզրափակիչում Արոնյանը կխաղա Նակամուրայի հետ

Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակչում կհանդիպեն Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան։

Նախօրեին կիսաեզրափակիչում Արոնյանը հաղթեց ամերիկացի Լեիներ Դոմինգեսին, իսկ նրա հայրենակից Նակամուրան՝ հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

Բեռլինի փուլի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի փետրվարի 15-ին։

Փետրվարի 4-ից 17-ը Գերմանիայի մայրաքաղաքում տեղի է ունենում ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարը, որը 2022 թվականի ՖԻԴԵ-ի Գրան Պրի երեք մրցաշարերից առաջինն է: Շարքի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին։

Ընդհանուր առմամբ Գրան պրիում հանդես կգան 24 շախմատիստ՝ 16-ական յուրաքանչյուր փուլում։ 4 խմբում (2 շրջան) առաջին տեղերը զբաղեցրածները հաղթողին կորոշեն նոկաուտ համակարգով։