Բավ է պառակտվել
10-08-2016 12:22

«Sinquefield Cup»․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերի բոլոր պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով, իսկ 5-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Վեսելին Թոփալովը՝ առավելության հասնելով Դին Լիժենի նկատմամբ։ Այս տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, Վիշվանաթան Անանդը՝ Ուեսլի Սոյի, Ֆաբիանո Կարուանան՝ Վաշիե Լագրավի, Պյոտր Սվիդլերը՝ Հիկարու Նակամուրայի։
5-րդ տուրից հետո Վեսելին Թոփալովը 3․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արոնյանը, Սոն և Անանդը կիսում են 2-4-րդ տեղերը՝ ունենալով 3-ական միավոր։
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Վաշիե Լագրավի հետ։

Հիշեցնենք, որ Սինգֆիլդի գավաթն ընդգրկված է «Grand Chess Tour» մրցաշարքում, որի շրջանակներում այս տարի անցկացվում է 4 մրցաշար։ Դրանցից երկուսը` Փարիզի և Լյովենի մրցաշարերը, արդեն տեղի են ունեցել, իսկ մրցաշարքի վերջին` Լոնդոնի փուլը, տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին: