Բավ է պառակտվել
14-06-2016 09:13

Արոնյանն ավարտել է Grand Chess Tour-ի փարիզյան փուլը՝ գրավելով հինգերորդ տեղը

Հայ գրոսմայսթեր Լևոն Արոնյանը հինգերորդ տեղն է զբաղեցրել նախօրեին Փարիզում ավարտված Grand Chess Tour շախմատային մրցաշարի տասը մասնակիցների թվում։ Մրցաշարի հաղթող է դարձել Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), երկրորդ տեղում նորվեգացի Մագնուս Կարլսենն է, իսկ մրցանակակիրների եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե Լագրավը (Ֆրանսիա)։ Տեղերը դասավորվել են. 4. Ուեսլի Սո (ԱՄՆ), 5. Արոնյանը, 6. Անիշ Գիրի (Նիդեռլանդներ); 7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), 8. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), 9. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) և 10. Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա)։ Փարիզի մրցաշարն անցկացվում է հունիսի 9-ից 12-ը, տասը մասնակիցներ կխաղան ռափիդ մեկ շրջանով և բլից՝ երկու շրջանով։

Աշխարհի 100 շախմատիստների թոփ-100-ում Լևոն Արոնյանը զբաղեցնում էր չորրորդ տեղը։