Բավ է պառակտվել
10-04-2019 20:49

Արսեն Հարությունյանը դարձել է ազատ ոճի ընբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճել է չեմպիոնի կոչումը։

Ինչպես տեղեկացրել է Ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունը, Հարությունյանը (61 կգ քաշային կարգ) 17։11 հաշվով հաղթել է Եվրոպայի և աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Հայ մարզիկը հաղթել է կամային որակների շնորհիվ․գոտեմարտի սկզբում հաշիվը 0։8 է եղել։

Ավելի վաղ, առաջնությունում Հարույունյանը հաթանակ է տարել ուկրաինացի և թուրք ըմբիշների նկատմամբ։