Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշայինների կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կմենամարտի լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկիի հետ:
37-ամյա Աբրահամի և 29-ամյա Կրասնիկիի մենամարտը կկայանա ապրիլի 22-ին՝ գերմանական Էրֆուրտ քաղաքում:
«Հաղթողը հնարավորություն կստանա WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտել 26-ամյա մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռամիրեսը WBO վարկածով գերքաշային կարգում 2016 թ. աշխարհի չեմպիոն է:
36-ամյա Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնունդով հայաստանցի է, ով ելույթ է ունենում Գերմանիայի դրոշի ներքո: 2012թ. օգոստոսին խլելով Ռոբերտ Շտիգլիցի չեմպիոնական գոտին դարձավ WBO վարկածով երկրորդ միջին քաշում աշխարհի չեմպիոն: 2013թ. մարտի 23-ին նույն Շտիգլիցի հետ մենամարտում « Արթուր Արքան» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը:
Սակայն, 2014 թ. մարտին Աբրահամը վերադարձրեց իր չեմպիոնական տիտղոսը՝ ռևանշ մենամարտում հաղթելով Շտիգլիցին, իսկ հետո պահպանեց այն Նիկոլա Սյեկլոչայի, Փոլ Սմիթի և Մարտին Մյուրրեյի հետ մենամարտերում:
2016թ. ապրիլի սկզբին հայ բռնցքամարտիկն իր չեմպիոնական գոտին զիջեց մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսին: 2016թ. նոյեմբերի 12-ին ծրագրված էր Աբրահամի ռևանշ մենամարտը Մյուրրեյի հետ, սակայն այն հետաձգվել է հայ բռնցքամարտիկի վնասվածքի պատճառով:
Բավ է պառակտվել