Բավ է պառակտվել
23-04-2017 01:33

Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին (Տեսանյութ)

 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը քիչ առաջ գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթեց լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկիին։

12 ռաունդ մենամարտելով 37-ամյա Արթուր Աբրահամը հաղթեց միավորների առավելությամբ (110:118, 114:115, 111:117)։

Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն ընձեռեց առաջիկայում մենամարտել մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ։