Բավ է պառակտվել
30-05-2015 10:23

Արթուր Աբրահամը հանդիպել է Հ. Մխիթարյանի և «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ (լուսանկարներ)

Նախօրեին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի Facebook-յան իր էջում-ից:\

Բռնքամարտիկն իր քաջալերանքն է փոխանցել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում:
Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին` հուլիսի 18-ին նախանշված մենամարտում: