Ես, որ Հայաստանի հող ու ջրում եմ, դա արդեն ինձ համար հանգիստ է. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարություն արեց երեկ Երևան ժամանած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Բռնցքամարտի հաջորդ մարտը 2016 թվականի մարտ ամսին է: Արթուր Աբրահամն ասաց, որ մրցակիցը մեքսիկացի է, ով 25 մարտ անընդմեջ պարտություն չի կրել: «Երկու տարի կմենամարտեմ, և հնարավոր է թողնեմ բռնցքամարտը, որպեսզի զբաղվեմ նորմալ կյանքով: Տարվա մեջ 8 ամիս ապրում եմ հյուրանոցներում»,- ասաց բռնցքամարտիկը: Հարցին, թե անձնական կյանքում արդեն փոփոխություն կա, Արթուր Աբրահամը պատասխանեց, որ ամուսնացել է, կնոջ անունը Մերի է, սովորում է Երևանի պետական համալսարանում: Մանրամասներ ներկայացնելիս, Արթուր Աբրահամն ասաց, թե հարսանիքը եղել է վեց ամիս առաջ՝ Հայաստանում:

Բավ է պառակտվել