Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ափսոսանք է հայտնել Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահվան համար:
«Լեգենդն անմահ է մնում: Հավերժ մեր ստրերում»,- ֆեյսբուքյան էջում գրել է 36-ամյա բռնցքմաարտիկը:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում: Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ:
1960թ. օլիմպիական չեմպիոնը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոնը, Փառքի սրահի անդամը համարվում է համաշխարհային բռնցքամարտի ամենավառ աստղը: Մի շարք վարկածներով, նա ճանաչվել է անցած դարի լավագույն մարզիկ ու բռնցքամարտիկ: Մոտ 20-ամյա կարիերայի ընթացքում Ալին անցկացրել է 61 մենամարտ եւ տարել 56 հաղթանակ (37 նոկաուտ):
Մուհամեդ Ալիի հոգեհանգստի արարողությունը կկայանա ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում, որտեղ նա ծնվել է 1942 թվականի հունվարի 17-ին: