Բավ է պառակտվել
18-12-2019 18:22

Արթուր Ալեքսանյան․ Տոկիո կմեկնեմ երկրորդ օլիմպիական ոսկու հետևից

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատմել է ավարտին մոտեցող տարվա նվաճումների մասին և կիսվել հետագա ծրագրերով։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվականին տված հարցազրույցում վաստակավոր մարզիկը նշել է, որ լավ մարզավիճակ է դրսևորել և հաղթել Ղազախստանում և Եվրոպական խաղերում անցկացվող մրցաշարում:

Այնուհետև աշխարհի առաջնությունում Ալեքսանյանը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել ելույթները: Մարզիկը վստահ է, որ եթե չլիներ վնասվածքը, ապա նա կարող էր նվաճել աշխարհի առաջնության չորրորդ “ոսկին”:

Նա ասել է, որ այժմ նրա հիմնական նպատակը երկրորդ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելն է ՝ հույս հայտնելով, որ մինչև “Տոկիո 2020” -ի մեկնարկը կկարողանա վերադառնալ իր լավագույն մարզավիճակին:

Ալեքսանյանն ասել է, որ Օլիմպիական խաղերում նա կցանկանար մրցել իր հիմնական մրցակիցներից մեկի ՝ ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում Ալեքսանյանը պետք է մենամարտեր Եվլոևի հետ, սակայն վնասվածքի պատճառով նա դուրս մնաց չեմպիոնի տիտղոսի համար պայքարից: