Բավ է պառակտվել
13-02-2020 19:16

Արթուր Ալեքսանյանը հակառակորդի դեմ կրած ջախջախիչ հաղթանակով դարձել է եվրոպայի հնգակի չեմպիոն

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը հինգերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նա ջախջախիչ հաղթանակ տարավ ազգությամբ վրացի մարզիկ Նիկոլոզ Կախելաշվիլիի նկատմամբ՝ 7: 1 հաշվով:

Չորեքշաբթի օրը Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 4 մեդալ՝ երկու ոսկե և երկու բրոնզ: Գևորգ Ղարիբյանը և Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալներ։