Բավ է պառակտվել
03-08-2021 17:01

Արթուր Ալեքսանյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ։

Եզրափակչում ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևի հետ դժվար գոտեմարտում Ալեքսանյանը տանուլ տվեց 5։1 հաշվով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ ըմբիշը կիսաեզրափակչում վնասել է ոտքը։

Ալեքսանյանը 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Նա նվաճել է օլիմպիական բոլոր մրցանակների ասպետ է, քանի որ բրոնզե մեդալ է ստացել 2012 թվականի օլիմպիական խաղերում: Արթուրը նաև աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի առաջնությունների հնգակի հաղթող է։ Նա արժանացել է Եվրոպական խաղերի և Ունիվերսիադայի բարձրագույն մրցանակներին: