Բավ է պառակտվել
20-01-2020 13:25

Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել Նիցի մրցաշարի “ոսկին”

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը Նիցում ընթացող Հենրի Դեգյանի անվան ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում նվաճել է ամենաբարձր հարգի մեդալը:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Հանրային ռադիոն, 97կգ քաշային կարգում հայ մարզիկը եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Նուրիևին։

Սա Ալեքսանյանի առաջին ոսկե մեդալն է միջազգային մրցաշարում` կողոսկրի վնասվածքից հետո, որը նա ստացել էր 2019 թվականի սեպտեմբերին Նուր Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունում:

Բացի Ալեքսանյանից մեդալներ եՆ նվաճել Նիցի մշցաշարին մասնակցող 10 հայ մարզիկից 6-ը։

Կարապետ Չալյանը (77 կգ) և Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) նվաճել են արժաթե մեդալ, իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ)և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ)՝ բրոնե։

Հենրի Դեգլանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջագային մրցաշարը կալացել է Նիցում հունվարի 18-19։