Բավ է պառակտվել
11-02-2020 22:15

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 7:1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի բուլղարացի Կիրիլ Միլովը:

Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Հռոմում փետրվարի 10-16–ը։

19:19

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում առաջ է սլանում 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում, 9-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է: Արթուրը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի ֆին Մատի Կուոսմանենի հետ:

Կուոսմանենը 2018 և 2019 թթ-ի Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 7:1 հաշվով առավելության է հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: