Բավ է պառակտվել
30-05-2022 18:12

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․ այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում է՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն անցավ ԵԱ կիսաեզրաջակիչ, ապահովելով Հայաստանի հավաքականի մեդալ
Հայ ըմբիշները ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան