Բավ է պառակտվել
03-11-2018 22:55

Արթուր Դալալոյանը չորրորդ մեդալն է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը

 

Հայազգի ռուսաստանցի Արթուր Դալալոյանը մեկ արծաթե և 2 ոսկե մեդալների իր հավաքածուին ավելացրել է ևս մեկ արծաթե մեդալ հենացատկ մարզա ձևում։ Եվ կրկին առաջին տեղի համար պայքարում ամեն ինչ որոշվել է միավորների աննշան տարբերութկամբ․մեր մարզիկը ընդամենը 5 հարյուրերորդական է զիջել հյուսիսկորեացի Ռի Սե Քվանին։ ԿԺԴՀ-ից մրցակիցի ծրագիրն ավել հագեցած էր թռիչքային տարրերով, և նրան հաջողվել է առաջին տեղը զբաղեցնել բարդության հաշվին։

Երրորդ տեղը զբաղեցրել է ճապոնացի Կենթո Սիրայը, ում Դալալոյանը հաղթել է երեկ ազատ ոճի վարժություններում մղվող պայքարում։

Եվս մեկ ռուսատանցի Նիկիտա Նագոռնին, ում մոտ շարունակվում է անհաջողությունների շարանը, դարձել է ընդամենը հինգերորդը, չնայած երկու ցատկերից առաջինի կատարումից հետո երրորդն էր։

Ընդհանուր թիմային հաշվարկով Ռուսատանի հավաքականն ունի երկու ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Ավելի առաջ է միայն ԱՄՆ․ 3-1-1։