Բավ է պառակտվել
07-11-2022 10:10

Արթուր Դավթյանը դարձավ սպորտային ​​մարմնամարզության աշխարհի չեմպիոն (լուսանկար)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Լիվերպուլում ընթացող սպորտային ​​մարմնամարզության աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է European Gymnastics-ը։

Հենացատկում նրա արդյունքը լավագույնն էր՝ 15.050 միավոր։

Հայաստանի մեկ այլ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում նվաճեց բրոնզե մեդալ։ Աշխարհի առաջնությունն ընթանում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Լիվերպուլում: