Բավ է պառակտվել
06-07-2018 21:41

Աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդո շաբաթ օրը կժամանի Երևան

Աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդո Լուիս Նազարիուն շաբաթ օրը կժամանի Երևան։

Հուլիսի 8–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կանցկացվի համաշխարհային ֆուտբոլի լեգենդների խաղը Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականների միջև։ Ավելի վաղ հանդիպմանն իրենց մասնակցությունն են հաստատել աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Պաոլո Մալդինին (Իտալիա), Յուրի Ջորկաեֆը (Ֆրանսիա), Լուիս Ֆիգուն (Պորտուգալիա), Գաբրիել Բատիստուտան (Արգենտինա), Ռայան Գիգզը (Ուելս), Ռիվալդոն, Կաֆուն, Դիդան, Սերժինյոն (Բրազիլիա), Բատիստուտան, Կրեսպոն (Արգենտինա), Սամորանոն (Չիլի), Կորդոբան (Կոլումբիա), Ստոյիչկովը (Ռումինիա), Ժյուլին (Ֆրանսիա), Ալբերտինին (Իտալիա)։

Ինչպես տեղեկացնում են հանդիպման կազմակերպիչները, Ռոնալդոն ևս կմասնակցի լեգենդների հանդիպմանը։