Բավ է պառակտվել
06-08-2021 10:21

«Բարսելոնա»-ն հայտարարել է Մեսիի հեռանալու մասին

«Բարսելոնա»-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ թիմի Ավագ Լիոնել Մեսին լքում է կատալոնական թիմը։

Կատալոնցիների կայքը տեղեկացնում է, որ Մեսին չի մնա թիմում, չնայած պայմանգիրը երկարացնելու մասին պայմանավորվածությանը։ Կողմերը չեն կարող նոր պայմանագիր կնքել Պրեմիեր լիգայի տնտեսական օրենքների և սահմանափակումների պատճառով։
Մեսիի նախորդ պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվել էր հունիսի վերջին։ Արգենտինացին կատալոնցիների գույներն է պաշտպանում իր կարիերայի ողջ ընթացքում։ Անցած մրցաշրջանում հարձակվողը 35 հանդիպում է անցակացրել իսպանական Պրեմիերում, խփել 30 գոլ (երեքը՝ 11 մետրանոցից) և կատարել ինն արդյունավետ փոխանցում։

«Բարսելոնա»-ն 38 խաղում վաստակել է 79 միավոր և զբաղեցրել երրորդ տեղն Իսպանիայի 2020/2021 առաջնության մրցաշարային աղյուսակում։ Երկրի չեմպիոն է դարձել «Ատլետիկոն» 86 միավորով։