Բավ է պառակտվել
07-06-2015 00:14

«Բարսելոնան» հինգերորդ անգամ վաստակել է չեմպիոնական գավաթը

Իսպանական «Բարսելոնան » 2014-2015 շրջանի չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել: Մրցաշարի որոշիչ խաղի ընթացքում կատալոնացիները հաղթել են Թուրինի «Յուվենտուս»-ին 3:1 հաշվով:
Հաղթողների կազմում գոլերով աչքիեն ընկել Ռակիտիչը, Սուառեսը և Նեյմառը: Պարտվողների մոտ դիպուկ հարվածով աչքի է ընկել Մորատան:
Նշենք, որ ներկայիս հաղթանակը հինգերորդն է կատալոնական ակումբի պատմության մեջ՝ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարին: