Բավ է պառակտվել
24-08-2020 13:26

“Բավարիան” հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ պարտության մատնելով ՊՍԺ”-ին

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում գերմանական “Բավարիայի” ֆուտբոլիստները հաղթեցին ֆրանսիական ”Պարի Սեն Ժերմենին”: Այս մրցաշարում ամենաշատ գոլ խփած թիմը միայն մեկ անգամ կարողացավ գրավել հակառակորդի դարպասը, որն ամենլավն էր պաշտպանվում: Հանդիպման 59-րդ րոպեին խփած գոլի հեղինակը կիսապաշտպան Քինգսլի Կոմանն էր, ով ՊՍԺ-ի սան է: 1: 0 հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը։ Հանս-Դիտեր Ֆլիկի սաները ընթացիկ խաղարկությունում հաղթել են բոլոր 11 հանդիպումներում:

“Բավարիան” իր պատմության մեջ վեցերորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան (1974, 1975, 1976, 2001, 2013, 2020): Այս ցուցանիշով մյունխենցիները հավասարվեցին “Լիվերպուլի” հետ: Այժմ մրցանակների քանակով Գերմանիայի հավաքականը զիջում է միայն “Միլանին” (7) և “Ռեալին” (13):

“Բավարիայի” գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղացել է մյունխենցիների թիմում, սակայն այն ժամանակ պարտվել է, իսկ այժմ իր ակտիվում է գրանցել Չեմպիոնների Լիգայի հաղթանակը, բայց այլ կարգավիճակով։

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակչին: