Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն հաղթանակ տարավ մեկնարկային գոտեմարտում:
125 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 25-ամյա Բերիանիձեն գոտեմարտեց չինացի Չժիվեյ Դենգի հետ: Առաջին մրցափուլում 2:0 հաշվով հաղթեց Դենգը: Երկրորդ մրցափուլի առաջին կեսում Բերիանիձեն վերադարձրեց մեկ միավորը, երկրորդ մասում պասիվության համար չինացին հայտնվեց պաշտպանվողի դիրքում, Բերիանիձեն վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթանակ տարավ:
Լևան Բերիանիձե
Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Աբխազիայում։
Մինչեւ 2015 թվականը Վրաստանի հավաքականի, 2015-ից Հայաստանի հավաքականի անդամ է։ 2010 թ․ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող է։
Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է 2015 թ․ աշխարհի առաջնությունում։