Բավ է պառակտվել
07-04-2021 11:18

Միհրան Հարությունյանի փայլուն հաղթանակը Ախմեդխան Ախմեդովի նկատմամբ

2016թ․ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի հայտնի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթեց Ախմեդխան Ախմեդովին Մախաչկալայից։

Մենամարտը կայացել է երեկ Մոսկվայում կիսաթեթեև քաշային մրցաշարում և ավարտվել արդեն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով։ Սա Հարությունյանի չորրորդ հաղթանակն է։

Միհրան Հարությունյանը ծնվել է Էջմիածնում (Հայաստան)։ Նա հունահռոմեական ոճի ընբշամարտիկ է մինչև 66 կգ քաշային կարգում և խառը մենամարտերի մարզիկ։ 2016թ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, 2012թ Ռուսաստանի և 2013թ․ Հայաստանի չեմպիոն, 2015թ․ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն։