Բավ է պառակտվել
15-12-2022 12:44

Ադրբեջանի կողմից շրջափակումը սպառնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքին. Հենրիխ Մխիթարյան

Հայտնի հայ ֆուտբոլիստ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է արցախցիների կյանքին սպառնացող վտանգի մասին՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով։

Նա գրել է իր Twitter-ում, որ երկուշաբթի օրը Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը. Սա կյանքի ճանապարհ է արցախցիների համար, քանի որ այս ճանապարհով են տեղափոխվում բոլոր բեռները` սննդամթերքից մինչև դեղորայք։

«Հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում` 30 հազար երեխա, այս պահին շրջափակման մեջ են։ Ավելին` Ադրբեջանը դադարեցրել է նրանց գազամատակարարումը` ստեղծելով կործանարար իրավիճակ։ Հաշվի առնելով, որ հիմա ձմեռ է, իսկ ջերմաստիճանը գիշերը 0–ից ցածր է, տեղի բնակչությունը կանգնած է մահվան վտանգի առաջ։ Սա հումանիտար աղետ է։ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը համարժեք է մարդկանց դանդաղ մահվան դատավճիռ կայացնելուն»,- շեշտել է ֆուտբոլիստը։