Բավ է պառակտվել
15-09-2016 09:15

Հաքերների ցուցակում հայտված բռնցքամարտիկ Ալոյանը դոպինգ չի օգտագործել

2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր բռնցքամարտիկ Միշա Ալոյանը արգելված դեղամիջոցներ չի օգտագործել, հաղորդել են Նովոսիբիրսկի սպորտի բարձրագույն կենտրոնում, որտեղ նա մարզվում է:

Ավելի վաղ  Fancy Bears հակերների խումբը կոտրելով Համաշխարհային հակադոպինգային գործակալության կայքէջը, հայտնաբերել է գաղտնի փաստաթուղթ, ըստ որի 2016 թվականի օլիմպիական խաղերի 25 մեդալակիրների մոտ հայտնաբերվել են արգելված միջոցներ:

Ցուցակում ընդգրկվածների թվում նշված է նաեւ Ռուսաստանի բռնցքամարտիկ Միշա Ալոյանի անունը, որը ծնունդով Հայաստանից է: Օգոստոսի 21-ին հանձնած դոպինգ ստուգումը նրա արյան մեջ հայտնաբերել է տուամինոգեպտան, որը արգելված դեղամիջոց է համարվում: Միշա Ալոյանը Ռիո-2016-ում նվաճել էր արծաթե մեդալ:

«Նա ոչ մի արգելված միջոցներ չի օգտագործել», - ասել է աղբյուրը:

Նշենք, որ սույն հակերային խումբը գործել է Ռուսաստանից: Այն պարզել է, որ արգելված միջոցներ են օգտագործել նաեւ աշխարհահռչակ թենիսիստուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը: Սակայն ՀՀԳ-ն անմիջապես արձագանքել է դրան եւ հայտարարել, որ իրենք տեղյակ են այդ մասին և անձամբ են թենիսիստուհիներին թույլ տվել օգտագործել այդ դեղամիջոցները: