Բավ է պառակտվել
15-01-2021 17:11

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին և WBO վարկածով երկրորդ միջին քաշային աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը։

«Արթուր Աբրահամը վերջին անգամ մենամարտել է երկու տարի առաջ, դրանից հետո նա մենամարտեր չի ունեցել։ Բայց երկու տարի առաջ դեռ չէր որոշել կարիերան ավարտել», – ասել է Գրիգորյանը։

ամյա Արթուր Աբրահամն այժմ զբաղվում է իր անձնական հարցերով, ընտանիքով, ինչպես նաև աշխատում է իր վաղուց փայփայած նախագծի վրա։

«10 տարի առաջ Արթուր Աբրահամը ձեռք է բերել հողատարածք իր Երևանի Ներքին Չարբախ թաղամասում, որ անց է կացրել մանկությունը։ Դեռ այն ժամանլա նա ծրագրել էր այդտեղ մշակութային կենտրոն բացել, որտեղ տղաները և աղջիկները կկարողանան հաճախել մարզական և այլ խմբակներ», – ասել է Գրիգորյանը։

Արթուր Աբրահամը եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն (2005-2010 թթ.), WBO վարկածով երկրորդ միջին քաշային աշխարհի չեմպիոն (2012-2013, 2014-2016թթ.)։ 2006, 2009 և 2012թթ Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ» «ԲոքսՍպորտ» ամսագրի վարկածով։ 2015–ին նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։