Սփարինգ մենամարտի ժամանակ հայ պրոֆեսիոնալ բռնցամարտիկ Արթուր Աբրահամը վնասել է արմունկը, հայտնում է մարզիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբրահամը պատրաստվում էր բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ ռևանշ մենամարտի, որը նախանշված էր նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում:
Ըստ հաղորդման, նոյեմբերի 12-ի մենամարտը բռնցքամարտիկի վնասվածքի պատճառով չեղարկվել է, Աբրահամը երեք շաբաթով կդադարեցնի մարզումները:
Ինչպես հայտնում է Գրիգորյանը, Արթուր Աբրահամի գալիք մենամարտի ժամկետը և մրցակցի անունը դեռևս որոշված չեն։
Մյուրեյի հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի և Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին և ավարտվել է Արթուրի հաղթանակով: