Բավ է պառակտվել
23-08-2016 09:47

Միշա Ալոյան. «Չեմ պլանավորում տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ»

2016 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Միշա Ալոյանը շեշտել է, որ չի պատրաստվում տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ Ալոյանը նշել է, որ պլանավորում է բաց թողնել նոյեմբերին կայանալիք Ռուսաստանի առաջնությունը, իսկ հաջորդ տարի կշարունակի ելույթները։
«Ոչ, Օլիմպիադայից հետո ես չեմ տեղափոխվի պրոֆեսիոնալ բռնցքամարտ,-ասել է Ալոյանը- Ես մնում եմ թիմում, կշարունակեմ մարզվել ու հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։ Ռուսաստանի առաջնությունը, որը կանցկացվի նոյեմբերին, ես, իհարկե, բաց կթողնեմ, որպեսզի վերականգնվեմ։ Պլանավորում եմ ելույթներս վերսկսել արդեն հաջորդ տարի։
Իհարկե, Օլիմպիական խաղերում մենք միայն ոսկե մեդալի էինք ձգտում։ Դրա համար շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցինք։ Բայց այնպես ստացվեց, որ ես միայն արծաթե մեդալ նվաճեցի»։