Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանայնը կարողացավ հաղթական ավարտի հասցնել կիսաեզրափակիչ գոտեմարտը՝ չնայած վնասվածքին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վնասվածքն առաջին հայացքից այդքան էլ լուրջ չէ։ «Բայց մինչև եզրափակիչ գոտեմարտը, որը կայանալու է օգոստոսի 3–ին, մեր ըմբշամարտիկը բժշկական մանրամասն զննում է անցնելու, և միայն դրանից հետո հայտնի կդառնա վնասվածքի լրջությունը»,–ասել է աղբյուրը։
Արթուրը վնասվածք ստացավ գոտեմարտի վերջում, երբ հնարքով կարողացավ 2 միավոր վաստակել։ Նա ևս մեկ միավոր ստացավ մրցակցի (իրանցի Մոհամադհադի Սարավի) մարզիչների կողմից այդ դրվագի անհիմն բողոքարկման արդյունքում։ Չնայած բնասվածքին՝ Արթուրն ավարտի հասցրեց գոտեմարտը, պահպանելով 4։1 հաղթական հաշիվը։
Հիշեցնենք, որ 97կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կգոտեմարտի վերջին տարիների իր հիմնական մրցակցի՝ ռուսաստանցի Մուսա Եվլոեվի հետ։