Բավ է պառակտվել
24-05-2021 12:43

Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն (ֆոտո)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը։

Նախօրեին Սկոպյե քաղաքաում (Հյուսիսային Մակեդոնիա) կայացած U-23 կատեգորիայի առաջնության եզրափակիչում Ամոյանը ջախջախեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին 6:0 հաշվով:

«Փառք Աստծո, այսօր կարողացա հռչակվել Եվրոպայի չեմպիոն (3-րդ անգամ)։ Շնորհակալ եմ հորեղբայրներիցս, հավաքականի մարզիչներից և իմ անձնական մարզիչներին, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են և իմ կողքին են եղել»,- գրել է Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում։