Բավ է պառակտվել
02-04-2022 21:18

Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը, հաղթելով թուրք մրցակցին՝ կրկին հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը պահպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 77 կգ քաշայինների եզրափակիչում հաղթանակ տանելով հաղթանակ թուրք մարզիկի նկատմամբ։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող առաջնության եզրափակչում Ամոյանը 4։3 հաշվով հաղթեց Յունուս Էմրե Բաշարին, պահպանելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը, հայտնում է armsport.am-ը։

Կիսաեզրափակչում Ամոյանը 9։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբոն Օլոֆսոնին նկատմամբ։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55կգ) դարձավ բրոնե մեդալակիր, իսկ Գևորգ Ղարիբյանը (60կգ) ԱԱ բրոնզե մեդալի համար կպայքարի վաղը։